Գերմանիայի կանցլեր Օլաֆ Շոլցը կոչ է արել վերսկսել ՈՒկրաինայում խաղաղություն հաստատելու ջանքերը: Ըստ նրա, վերջերս կայացած բանակցությունների ընթացքում ինքը և ՈՒկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկին համաձայնվել են Ռուսաստանի մասնակցությամբ խաղաղության նոր համաժողով անցկացնելու անհրաժեշտության շուրջ։ «Կարծում եմ՝ ճիշտ ժամանակն է քննարկելու, թե ինչպես պատերազմի վիճակից խաղաղության անցնել, ընդ որում, ավելի արագ տեմպերով»,- ասել է Շոլցը:               
 

«Եղերական» պատկերագորգ՝ հագուստի կտորներից

«Եղերական» պատկերագորգ՝ հագուստի կտորներից
01.07.2012 | 20:40

1915 թվականի գաղթի ճանապարհին մեռնող մարդկանց հագուստից հայ ամուսինները մեկական փոքր կտոր են վերցնում և դրանցից պատկերագորգ հյուսում:

Գաղթի ճանապարհին պատկերազարդ գործվածքը դառնում է յուրահատուկ ծածկոց ամուսինների համար: Ավելի ուշ հայտնվում է աճուրդում, և այն գնում է Երանուհի Հայդոսյանը:
Այս մասին մեզ պատմեց նկարչուհի Նինա Աղավելյանը, ցույց տալով նաև գործվածքի լուսանկարը, որը նրան էր տվել Երանուհի Հայդոսյանը:
Գերմանաբնակ հայուհին շուրջ 60 ձեռագործ աշխատանք է նվիրել Սարդարապատի թանգարանին, հիմնականում հայերից գնված:
«Նա գնում էր հային վերաբերվող ամեն ինչ` գրքից սկսած, իր մոտ ոչինչ չէր պահում, նվիրում էր, փրկում, առաջնորդվում էր այն գաղափարով, որ հայկական ամեն արժեք իր տեղում պետք է լինի»,-ասաց Նինա Աղավելյանը:
Գաղթի ճանապարհին ստեղծված հյուսածո պատկերագորգը ներկայումս Հայաստանի պատմության թանգարանում է:

Արմինե ՍԱՐԳՍՅԱՆ

Հ.Գ. -Զարմանալի հայուհու և եղեռնի ճանապարհ անցած արվեստի եզակի նմուշի մասին պատմության մանրամասները՝ «Իրատես de facto»-ի առաջիկա համարներից մեկում:

Դիտվել է՝ 5658

Հեղինակի նյութեր

Մեկնաբանություններ